National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.02.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններին
1 / 7

Սպորտի բնագավառում միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ոլորտին ներկայացվող արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով պայմանավորված` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ է առաջարկում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում:

Նախաձեռնությունը պայմանավորված է նաեւ Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին հասցեագրված գրությամբ, որում ներկայացված է պահանջ` իրականացնելու փոփոխություններ եւ լրացումներ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականին ընդունված օրենքի` դոպինգի սահմանման եւ հակադոպինգային գործունեությանը վերաբերող հոդվածներում:

Դոպինգի նորմերին եւ կանոններին վերաբերող փոփոխությունների արդյունքում կկատարվեն Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված պարտադիր իրավանորմերին համապատասխանելուն ստանձնած ՀՀ պարտավորությունները:

Նախաձեռնության հեղինակ, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը քննարկվել է համապատասխան կառույցի հետ:

Զեկուցողն ընդգծել է, որ փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն մինչեւ ապրիլի 1-ը, որպեսզի այս տարի չորակազրկվի մեր մարզիկներից որեւէ մեկը:

Նախաձեռնությունը կարեւորել են թե' պատգամավորները եւ թե' հարակից զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 24-ի արտահերթ նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am